Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հետաքրքիր փաստեր գարեջրի մասին. 1in.am

Հետաքրքիր փաստեր գարեջրի մասին. 1in.am

Հիմնականում գարեջուրը ջրից է բաղկացած, գրում է novate.ru-ն: Սակայն այն 62 տեսակի սպիտակուցներ է պարունակում, որոնցից 40-ը ձևավորվում են խմորիչներից:

 

2.   Հնագույն ժամանակներում գարեջրագործությամբ հիմնականում կանայք են զբաղվել: Եգիպտոսում գարեջրի աստվածուհին Թեներտն է, իսկ զուզուսների մոտ՝ Մբավա Մվանա Վարեսան:

 

3.   Այսօր գարեջուրը տղամարդկանց նախընտրած խմիչքն է: Այն ավելի տարածված է երիտասարդների շրջանում, ընդ որում 18-34 տարեկանների շրջանում այն ամենասիրելի սպիրտային խմիչքն է համարվում:

 

4.   Գարեջուրը ո՛չ միայն խմում են, այլև կիրառում են տարբեր սոուսներ, խորոված և գրիլ պատրաստելու մեջ:

 

5.   Գարեջուրը լույսի տակ փչանում է: Հենց այդ պատճառով էլ գարեջուրը պահում են մուգ շագանակագույն կամ կանաչ տարաներում:

 

6.   Գարեջուրը կրեմնիում է պարունակում, որը շատ կարևոր նշանակություն ունի ոսկորների ամրության համար:

 

7.   Գարեջուրը, սակայն, իր վատ ազդեցություններն ունի, որոնցից մեկն էլ հարբածությունն է: Իսկ այն չարաշահելու դեպքում կարելի է երիկամների հիվանդություն և նույնիսկ քաղցկեղ ձեռք բերել:

 

8.   Գարեջրի սիրահարները նկատել են, որ երբ այն բաժակի մեջ են լցնում, ապա պղպջակները, հակադվելով ֆիզիկայի օրենքներին, ոչ թե վեր, այլ ներքև են լողում:

 

9.   Գայլուկը, որը գարեջրին դառնություն է հաղորդում, քաղցկեղի դեմ ուժեղ կանխարգելիչ միջոց է: Այն հակաօքսիտանդների ավելի հզոր աղբյուր է, քան կարմիր գինին, կանաչ թեյն ու սոյան:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ruanabol.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ